Վեբ կայքերի պատրաստում և սպասարկում. Web kayqeri patrastum Թարգմանություն - Karandash Studio Թարգմանություն - Karandash Studio
loader image
Հեռ. +374 93 63 67 63 (viber, whatsapp, telegram), +374 55 130 775
Էլ. փոստ info@karandash-studio.am

Թարգմանություն


Թարգմանություններ

Մենք իրականացնում ենք բազմազան թեմատիկ ուղղվածությամբ բազմապրոֆիլ ծառայությունների ամբողջական փաթեթ` կատարված թարգմանությունների նոտարական վավերացում, փաստաթղթերի օրինականացում և ապոստիլ, լեզվակիր անձի կողմից վերընթերցում:

Մենք աշխատում ենք ինչպես կորպորատիվ հաճախորդների, այնպես էլ մասնավոր պատվիրատուների հետ` առաջարկելով թարգմանություններ աշխարհի ավելի քան 70 լեզվով: Ներկայումս մենք աշխատում ենք նաև հազվագյուտ լեզուներով: Մեր բարձրակարգ մասնագետները հաջողությամբ իրականացնում են ցանկացած բարդության և ծավալի աշխատանքներ:

Բացի փաստաթղթային և տեքստային թարգմանություններից` կազմակերպությունը պատրաստ է տրամադրել նաև բանավոր և հետևողական թարգմանիչների ծառայություններ: Գործնական հանդիպումների, մամուլի ասուլիսների, գիտաժողովների և շնորհանդեսների ժամանակ մեր գրասենյակի թարգմանիչների ծառայությունները կօգնեն Ձեզ ընդհանուր լեզու գտնել գործընկերների հետ և հաստատել գործընկերային հարաբերություններ: Շնորհիվ մեր թարգմանիչների արհեստավարժության`դուք հաջողությամբ կկազմակերպեք միջազգային միջոցառումներ, կիրականացնեք բանակցություններ կամ հանդես կգաք օտարալեզու լսարանի առջև մի քանի լեզվով:

Եթե Ձեզ հարկավոր է թարգմանություն, սակայն աշխատանքային օրն ավարտվել է, համարձակորեն զանգեք մեզ, քանի որ մեր մասնագետներն ամենասեղմ ժամկետում որակյալ կերպով կիրականացնեն ձեր պատվերը: Մենք մեր հաճախորդներին տրամադրում ենք շուրջօրյա օգնություն` նաև տոնական և ոչ աշխատանքային օրերին:

Մենք միշտ պահպանում ենք համագործակցության բոլոր պայմանները և կարճ ժամանակահատվածի ընթացքում կարողացել ենք վաստակել բազմաթիվ կազմակերպությունների վստահությունը: Վերջիններս դարձել են մեր մշտական հաճախորդները:


Թարգմանությունների տեսակները
  • Անձնական փաստաթղթերի թարգմանություն
  • Տեխնիկական թարգմանություն
  • Մաքսային թարգմանություն
  • Ֆինանսական թարգմանություն
  • Գիտական թարգմանություն
  • Իրավաբանական թարգմանություն
  • Բժշկական թարգմանություն
  • Գեղարվեստական թարգմանություն
  • Շուկայագիտական թարգմանություն
  • Բանավոր թարգմանություն` համաժամանակյա թարգմանություն
  • Հետևողական թարգմանություն
  • Հեռահար բանավոր թարգմանություն
  • Հեղինակային իրավունք